Փետրվարի 12-ից մինչև փետրվարի 16-ը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ջրի ճնշման անկում կլինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 12-ից մինչև փետրվարի 16-ը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի նշված հասցեների 3-ից բարձր հարկերում կնկատվի ջրի ճնշման անկում.

Բագրատունյաց 1-ից 53, Եղ.Թադևոսյան 7-ից 22, Ս.Տարոնցի 1-ից 7, Մանանդյան 16-ից 34, Հ.Հովհաննիսյան 10, 10/1, Արտաշիսյան 40-ից 79, Շիրակի 2-ից 56, Վերին Շենգավիթ 10 փ. 5/1, 5/2, 5/3, 19Ա, Եղ. Թադևոսյան նրբ. 1-ից 9, Բագրատունյաց 4-րդ նրբ. 1, 3 շենքեր:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: