Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով հայտարարել է, որ արդեն վեց օր է՝ Ազատության հրապարակում բողոքի ակցիա է իրականացնում, և մարդիկ ոգևորել են իրեն:
«Այս օրերի ընթացքում ես այնքան դրական լիցքեր եմ ստացել ձեզնից, այնքան վճռականություն եմ տեսել ձեր մոտ, որ համոզված եմ, որ մենք չհաջողելու հնարավորություն չունենք: Մենք անպայման հասնելու ենք մեր հիմնական նպատակին՝ ունենալու ենք հզոր հայրենիք, Հայաստան, Արցախ և արժանապատիվ ապրող հայ», -հայտարարել է նա՝ խնդրելով մարդկանց այսօր երեկոյան հավաքվել Ազատության հրապարակում: