Նիկոլ Փաշինյանը մարտի մեկին հրավիրում է երթի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ, կիրակի օրը՝ մարտի 1-ին, ժամը 18.00-ին բոլորիդ հրավիրում ենք երթի՝ նվիրված 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակին։

Երթը կմեկնարկի Երեւանի Ազատության հրապարակից եւ կշարժվի դեպի Մյասնիկյանի արձան»։