Մուշավան թաղամասի ջրամատակարարումը կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 21-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի՝ Մուշավան թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: