«Ընտրությունների արդյունքները պետք է որոշի ժողովուրդը». Ավինյան. «Ազատություն»

«Ընտրությունների արդյունքները պետք է որոշի ժողովուրդը». Ավինյան. «Ազատություն»
«Ընտրությունների արդյունքները պետք է որոշի ժողովուրդը». Ավինյան. «Ազատություն»

«Ազգային ժողովի նոր ընտրությունների արդյունքում մենք ունենալու ենք բավականին ուժեղ և կայացած Ազգային ժողով»:

Այդ մասին «Ազատության» փոխանցմամբ այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Ավինյանը նշել է, որ ընտրությունների արդյունքները պետք է որոշի ժողովուրդը։

«Եթե ժողովուրդը որոշի, որ մենք պետք է հավաքենք 85 տոկոս, մենք կհավաքենք 85 տոկոս, եթե այդպես չորոշի, կհավաքենք այնքան, որքան որոշի: Ես այնուամենայնիվ կուզենայի նշել, որ մեր ընտրական ցուցակը լինելու է բավականին բազմազան և ներառված են լինելու տարբեր հասարակական և քաղաքական գործիչներ, ներգրավված են լինելու տարբեր ոլորտներից մասնագետներ, և ես համոզված եմ, որ Ազգային ժողովի նոր գալիք ընտրությունների արդյունքում մենք ունենալու ենք բավականին ուժեղ և կայացած Ազգային ժողով»,- ասել է Ավինյանը։