Գյումրու բժշկական կենտրոնը թթվածնային կայան կունենա

Գյումրու բժշկական կենտրոնը թթվածնային կայան կունենա: Այդ մասին տեղեկացնում է բժշկական կենտրոնի լրատվական ծառայությունը։

«Կորոնավիրուսով պայմանավորված Գյումրու բժշկական կենտրոնի տնօրինությունը ձեռնամուխ եղավ ԲԿ-ում ունենալ թթվածնային կայան:

Առողջապահության նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում, որոշվեց Գյումրի ԲԿ-ի տարածքում կառուցել թթվածնային կենտրոն:

Մոտ 100 մլն դրամ գումարի շրջանակում, որն ի դեպ կառավարությունն է հատկացրել, կառուցվեց թթվածնի արտադրության եւ մատակարարման կենտրոնի շենքը։

Գյումրու ԲԿ-ն կարտադրի ոչ միայն թթվածին, այլև անհրաժեշտության դեպքում թթվածին կմատակարարի նաև մարզի մյուս բուժհաստատություններին»,- նշվում է ԲԿ-ի հաղորդագրության մեջ: