Ոստիկանությունը բացահայտել է անտառում կատարված սպանության դեպք

Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրում բնակվող 86-ամյա մի տղամարդ հոկտեմբերի 15-ին ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 13-ին եղբայրը՝ 65-ամյա Խաչատուր Սուլյանը, իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով տնից դուրս է եկել ու չի վերադարձել:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից, մանրամասնելով, որ Տավուշի մարզի Վազաշեն գյուղի հարակից անտառում հոկտեմբերի 16-ին հայտնաբերվել էր որպես անհետ կորած համարվող տղամարդու դին՝ գլխի և կրծքավանդակի վնասվածքներով: