Բարձրագույն դատական խորհուրդն ընդմիջումից վերադառնալուց հետո որոշեց հետաձգել Վերաքննիչ քրեական դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության գործով նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ խորհրդի անդամ Սերգեյ Չիչոյանն ընդմիջման ժամանակ հրատապ ստիպված է եղել մոր վատառողջության պատճառով մեկնել Գավառ քաղաք:
Վարդազարյանը նշեց, որ ԲԴԽ նիստում կա քվորում, սակայն կողմերից հետաքրքրվեց, թե արդյոք ցանկանում են նիստն այդ կազմով շարունակել։
Ազարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ Չիչոյանը քրեական գործերով պրոֆեսիոնալ դատավոր է, ուստի մասնակցությունը խիստ ցանկալի է:
ԲԴԽ-ն, քննարկելով ստեղծված իրավիճակը, որոշեց հետաձգել նիստը՝ նշանակելով այն հունիսի 25-ին:
Ընդմիջումից հետո նախատեսված էր Աթանեսյանի ելույթը։ ԲԴԽ-ին պետք է պարզաբանումներ տար նաև դատավոր Ազարյանը: