Սեպտեմբերին «Անահիտ» հեքիաթի առաջնախաղով կազդարարվի «Թատրոն կայարանի» պաշտոնական բացումը

Սեպտեմբեր ամսին Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի առաջնախաղով կազդարարվի «Թատրոն կայարանի» պաշտոնական բացումը: Այս մասին տեղեկացնում են «Թատրոն կայարանից»:

««Թատրոն կայարանը» ժամանակակից ուղղություն է, ոճերի միախառնում, ժանրեր, երաժշտության սինթեզ, երգերի, բանավոր գործողությունների, դերասանական և պլաստիկ լուծումներ»,- նշվում է հաղորդագրության մեջ: 

Թատրոնը մոտակա ժամանակներում նախատեսում է հյուրախաղեր Հայաստանի մարզերով՝ հունիսի 24-ին՝ Արարատի մանկապատանեկան մշակույթի կենտրոնում, հուլիսի 2-ին՝ Հրազդանի դրամատիկական թատրոնում, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի թատրոնի և հուլիսի 9-ին՝ Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի բեմերում: