Էրդողանը սպառնացել է Հայաստանին «հետևանքներով»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը:

«Ադրբեջանի հաղթանակով ավարտված պատերազմից հետո ձեռք բերված համաձայնագիրը խախտելու արդյունքում ստեղծված իրավիճակը մենք համարում ենք անընդունելի»,- ասել է Էրդողանը:

Ըստ նրա՝ Անկարան ցանկանում է, որ Հայաստանը ժամ առաջ հետ կանգնի  «սխալ ճանապարհից» և, «իր ժամանակն ու էներգիան ծախսի խաղաղությունն ամրապնդելու ուղղությամբ»:

Թուրքիայի ղեկավարը Հայաստանին մեղադրել է նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթները չկատարելու մեջ:

«Մշտապես ագրեսիվ կեցվածք ցուցաբերող և համաձայնագրի պայմանները չկատարող Հայաստանի համար նման դիրքորոշումն իհարկե հետևանքներ կունենա»,- սպառնացել է Էրդողանը: