Անգրագետ փորձագետները դարձել են մեր հանրության համար իսկական փորձություն. Պետրոս Ղազարյան

Լրագրող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Թուրանական ծրագրի իրականացում,հակաիրանական քաղաքականություն` նման վերնագրերով ստատուսներ սկսեցին գրել մեր փորձագետները, երբ պարզվեց ,որ Ադրբեջանից Նախիջևան քաղաքացիական թռիչք է իրականացվել Հայաստանի օդային սահմանով։

Իսկ իրականությունն այն է ,որ Հայաստանի և Ադրբեջանի օդային սահմանները երբեք փակ չեն եղել։ Պարզապես Ադրբեջանը դադարեցրել էր թռիչքները որպեսզի Հայաստանին փող չվճարի ու մեզ վնաս տա ։ Նույն պատճառով չէինք թռնում մենք։

Իսկ Իրանը չի փակել օդային սահմանը ադրբեջանական քաղաքացիական թռիչքների համար։ Միայն ռազմական։ Անգրագետ փորձագետները դարձել են մեր հանրության համար իսկական փորձություն»։