«Ազգային վերածնունդ»  կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետին». հայտարարություն

«Ազգային վերածնունդ»  կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետին». հայտարարություն
«Ազգային վերածնունդ»  կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետին». հայտարարություն

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի  հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Ազգային վերածնունդ»  կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու, դատական համակարգի առողջացմանն ուղղված քայլերին: Մենք ողջունում ենք ռազմական բյուջեի աննախադեպ մեծացումը և սպառազինությունների նոր տեսակների ներմուծումը ՀՀ Զինված ուժեր՝ որպես անվտանգության կարևոր բաղադրիչ և խաղաղություն պարտադրելու անհրաժեշտ քայլ:

Մենք փաստում ենք, որ ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ ունենք իշխանություն, որը չի խոսում տարածքային և այլ զիջումների մասին, ավելին իր քայլերով ուժեղացնում է Արցախի և համայն հայության անվտագության միջավայրը: 
 
Մենք հույս ենք հայտնում, որ ՀՀ կառավարությունն ավելի մեծ ջանքեր կգործադրի աջակցելու Արցախում կենսունակ համակարգեր և ինստիտուտներ ստեղծելու գործընթացին: Արցախյան քաղաքացիական հասարակությունը, քաղաքական համակարգը, լրատվամիջոցները, տեղական ինքնակառավարման մարմինները կարիք ունեն Երևանի հիմնարար և որակապես նոր աջակցությանը, ինչը հնարավորություն կտա էականորեն ուժեղացնել արցախյան հասարակությունը՝ բարձրացնելով նրա իմունիտետը արտաքին և ներքին մարտահրավերների դիմաց»: