«Արսեն Թորոսյանն իմ ճանաչած ամենասկզբունքային, արդարամիտ ու աշխատասեր նախարարներից է». Դավիթ Սանասարյան

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իմ ճանաչած ամենասկզբունքային, արդարամիտ ու աշխատասեր նախարարներից է»։

Նման գրառում է կատարել Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ նշելով, որ Թորոսյանի դեմ սկսված տեղեկատվական արշավը չի խեղճացնելու նախարարին:

«Ավելին, վստահ եմ, որ ամեն մի նոր արշավից ավելի է ուժեղանում։ Մի գաղտնիք էլ բացեմ. ես ավելի վաղ էի պլանավորել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում ուսումնասիրություններ անելը, սակայն, քանի որ կառույցը դեռ չէր ձևավորվել, Արսենն իր վրա վերցրեց «բզեզի բունը»։ Թեև ժամանակին նախարարին հայտնեցի, որ պատրաստակամ եմ ավելի մեծ թափով ուսումնասիրություններ անցկացնել վերոնշյալ ԲԿ-ում, որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, Արսենն ի պատիվ իրեն, խորհուրդ տվեց ռեսուրսներն այլ ուղղությամբ ծախսել, թեև մեկ ուրիշը առիթը բաց չէր թողնի և իր վրայից սլաքներն այլ ուղղությամբ կուղղեր»,- գրել է Սանասարյանը։