Տաթև-Սատանի կամուրջ ավտոճանապարհին շուրջ 100 ավտոմեքենա արգելափակված է

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 7-ին ժամը 11։35-ին ահազանգ է ստացվել, որ Տաթև-Սատանի կամուրջ ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ:

Ինչպես հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ կա շուրջ 100 արգելափակված ավտոմեքենա։