Բարձրաստիճան պաշտոնյային պաշտոնից ազատելու պատճառների մասին չիրազեկելը հակասում է ժողովրդավարական կառավարման սկզբունքներին․ Սաքունց

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց պաշտոնից ազատվելու կամ ազատելու պատճառների, հիմնավորումների մասին հանրությանը չիրազեկելու գործելակերպը ամբողջությամբ հակասում է հաշվետու և թափանցիկ ժողովրդավարական կառավարման սկզբունքներին, այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ մեկնաբանելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականը:

«Դրանք անձնական բնույթի հարցեր չեն, որ պահպանված լինեն անձնական կյանքի գաղտնիության սկզբունքով:

Դրանք հարցեր են, որոնք վերաբերվում են հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությանը, հանրային ռեսուրների կառավարման վերաբերյալ որոշումների կայացման հիմնավորվածությանը, որոնց վերաբերյալ իշխանությունը, վարչապետը պարտավոր է օրենքի ուժով ներկայացնի հաշվետվություն, ներկայացնի պարզաբանումներ»,- հավելել է իրավապաշտպանը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց պաշտոնից ազատվելու կամ ազատելու պատճառների, հիմնավորումների մասին հանրությանը…

Gepostet von Artur Sakunts am Donnerstag, 4. Juni 2020