Բուսաբանական այգու տարածքում ինքնակամ կառույցներ են ապամոնտաժվել

ՀՀ քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Օրերս որոշումներ եմ ստորագրել Բուսաբանական այգու տարածքում ինքնակամ կառույցներ ապամոնտաժելու մասին

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության և Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների կողմից քանդվել են Աճառյան փողոցի հ.1 հասցեում գտնվող՝ «Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին մշտական օգտագործման իրավունքով պատկանող, պետական սեփականություն հանդիսացող հողամասում «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» և «ԼԵՎՈ ԳՐՈՒՊ» ընկերությունների կողմից կառուցված ապօրինի քարե պատը և մետաղական շվաքարանը:

Ապօրինի շինությունների քանդումն իրականացվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության համապատասխան գրությունների հիման վրա հարուցված վարչական վարույթներով»:

https://www.facebook.com/HaykMarutyanMayor/videos/3121311751224138/