Քաղաքապետարանը անհատույց բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ է նվեր ստացել

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է.

«Հիշում ե՞ք՝ օրեր առաջ խոստացա, որ քաղաքին տրված հերթական նվիրատվության մասին մանրամասներ կհաղորդեմ:

Դավիթ Դավթյանի և Երևանի քաղաքապետարանի միջև 30․01․2020 թ․ կնքված նվիրատվության պայմանագրով Դավիթ Դավթյանը՝ ի աջակցություն Երևան քաղաքի աղբահանության և սանմաքրման գործընթացի իրականացմանը, Երևան համայնքին անհատույց փոխանցել է իր սեփականությունը հանդիսացող բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ ավտոմեքենան»: