Շնորհավորում եմ բոլորիս` իմ ֆլեշմոբը հասավ իր բուն նպատակին․ Վահան Արծրունի

Երգահան Վահան Արծրունին Ֆեյսբուքի էջում գրել է․

«Սիրելի համաքաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս` իմ ֆլեշմոբը հասավ իր բուն նպատակին: Անկատար օրենքը դարձրեց լայն հասարակական քննարկման առարկա:

Հիմա մենք բոլորս միասին պետք է բանաձևենք յուրաքնչյուր քաղաքացիական խմբերի շահերն ու իրավունքները, հարցադրումներն ու պահանջները և պարտադրենք`

1.հետ կանչել օրենքը,
2.կատարել շտկումներ և լրացումներ` հաշվի առնելով բոլոր քաղաքացիների շահերն ու իրավունքները,
3.դնել նոր օրինագիծը հանրային քննարկման, հաշվի առնել նոր լրացումները և դրանից հետո միայն
4.ընդունել ԱԺ-ում:

Միացեք այս ընթացքին, արժանապատվորեն բարձրաձայնեք ձեր իրավունքները և պայքարեք ձեր քաղաքացիական շահերի համար: Այսինքն` սահմանեք ժողովրդավարական ընթացք:

Դա մեր բոլորի քաղաքացիական ՊԱՐՏՔՆ Է:
Ձեզ բոլորիդ սիրող և հարգող, Բնիկ Հայ և Երևանցի`
Վահան Արծրունի»: