Մեկ տոննա հերոինի գործի նախաքննությունը թեև ավարտվել է, բայց ՀՀ Ազգային անվտագության ծառայությունում դեռ շարունակվում է դրանից անջատված մասի նախաքննությունը: Քննությանը մոտ կանգնած աղբյուրից «Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ գործը վերաբերում է թմրանյութի աննախադեպ մեծ այդ խմբաքանակի պատվիրատուներին ու կազմակերպիչներին: Ի դեպ, հետաքրքրական է, որ դրանք, ըստ քննությունը վարող մարմնի վարկածի, ոչ միայն հայաստանցիներ չեն, այլև հայտնի […]
Մեկ տոննա հերոինի գործի նախաքննությունը թեև ավարտվել է, բայց ՀՀ Ազգային անվտագության ծառայությունում դեռ շարունակվում է դրանից անջատված մասի նախաքննությունը:
Քննությանը մոտ կանգնած աղբյուրից «Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ գործը վերաբերում է թմրանյութի աննախադեպ մեծ այդ խմբաքանակի պատվիրատուներին ու կազմակերպիչներին:
Ի դեպ, հետաքրքրական է, որ դրանք, ըստ քննությունը վարող մարմնի վարկածի, ոչ միայն հայաստանցիներ չեն, այլև հայտնի էլ չէ, թե ովքեր են: Իսկ նախաքննության ընթացքում տեղեկություններ կային, որ պատվիրատուն թմրամիջոցի խմբաքանակը պետք է դիմավորեր Ուկրաինայում: Այդուհանդերձ, գործը հարուցված է, ԱԱԾ-n փարձում է բացահայտել նրանց:
Հիշեցնենք, 2014թ. հունվարի 17-ին ՀՀ Ազգային անվտագության ծառայությունn Իրանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում` հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերել էր առանձնապես խոշոր չափերի` 927 կգ հերոին տեսակի թմրամիջոց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://pastinfo.am/hy/node/49871