Լավ կլինի վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին․ Սերժ Սարգսյանի գրասենյակ

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հաղորդագրությում է տարածել, որում նշվում է հետևյալը․

«Մի շարք լրատվամիջոցներից ստացված հարցումներին ի պատասխան` ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն անդրադարձել է վարչապետի մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան այօրվա գրառմանը, որը տեղ է գտել նաև Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում.

«Մի ամբողջ պետություն և նրա իրավական համակարգը սոցիալ-տնտեսական այս դժվարին պայմաններում անգամ սեփական քմահաճույքներին ու անձնական վրեժխնդրությանը ծառայեցնելու մարմաջով տառապող ղեկավարի անպատասխանատու հայտարարությունները վաղուց դուրս են ողջամտության ու իրավական տրամաբանության սահմաններից և այդ հարթության մեջ մեկնաբանման ենթակա չեն:

Ի դեպ, լավ կլինի վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին` հասարակության մեջ օրեցօր խորացող հիասթափությունը և դրա վտանգավոր հետևանքները կանխելու նպատակով»:

Մի շարք լրատվամիջոցներից ստացված հարցումներին ի պատասխան` ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն անդրադարձել է վարչապետի մամուլի…

Gepostet von ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ / Office of 3rd President of RA am Dienstag, 28. April 2020