Հիվանդանոցի աշխատասենյակից գողացել են աշխատակցի դրամապանակը՝ բանկային քարտերով, ինչպես նաև՝ 83.000 դրամ և 100 դոլար

Մարտի 5-ին ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում տված կինը հայտնել էր, որ հիվանդանոցի իր աշխատասենյակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էին նույնականացման և բանկային քարտեր, 83.000 դրամ և 100 դոլար:

Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: 27-ամյա կասկածյալը ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:

Նախապատրաստվում են նյութեր: