Ինձ հայտնի չէ պատմության մեջ գեթ մեկ դեպք, երբ դաշնակից պետությունը՝ ծանր ռազմական դրության մեջ գտնվող դաշնակից պետությանը ոչ թե ռազմական ուղղակի, անհապաղ և լայնածավալ օգնություն է տրամադրում, այլ՝ խոսում իր դաշնակից և պատերազմող պետության տարածք սեփական խաղաղապահներ մտցնելու մասին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում կարծիք է հայտնել քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։
«Համաշխարհային փորձը հստակ և առանց բացառությունների ցույց է տալիս, որ խաղաղապահ ուժերը, հատկապես երբ և եթե դրանք ՄԱԿ-ի կապույտ ուժեր չեն, այլ արտաքին պետական, ազգային կամ նեղ որևէ արտաքին դաշինքի ուժեր՝ երբևէ չեն ասոցացվել իրական խաղաղապահության հետ:
Ամենուր և մշտապես դրանք ասոցացվել են խաղաղապահներ մտցնող ուժի կամ ուժերի կողմից՝ զորքեր ընդունող սուբյեկտ երկրի ինքնիշխանության փաստացի վերացմամբ և խաղաղապահության տարածքների ճակատագրի նկատմամբ վերահսկողության լիակատար և խիստ երկարատև, եթե ոչ մշտական կորստով:Կլինի՞ այդպես Հայաստանի Արցախի հատվածում՝ դա է հարցը: Այդ հարցի պատասխանը մեզանից յուրաքանչյուրն իր համար կարող է գտնե», -նշել նալ: