Նախնական տվյալներով, պայթյունի հետևանքով կա 1 զոհ, 20 տուժած. ԱԻՆ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով կա մեկ զոհ և քսան տուժած։ Այդ մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: