Էրդողան. Ֆրանսիան զենք վաճառելով լավություն չի անում Հայաստանին. «Ազատություն»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք վաճառելու գործարքը, ասել է, թե այդ քայլով Ֆրանսիան լավություն չի անում Հայաստանին, այլ միայն վնասում է նրան։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Նախկինում Ֆրանսիան ուժեղ աջակցել է Հայաստանին։ Ի՞նչ արդյունք ստացան նրանք։ Ոչ մի։ Ֆրանսիան Մինսկի խմբի անդամ է հանդիսանում։ Աշխատանք կատարեցին, արդյունքներ չստացան, հիմա սադրում է Հայաստանին։ Ի՞նչ դրանից, որ զրահապատ տեխնիկա եք ուղարկում՝ ոչ մի օգուտ դրանից չեք ստանա», – ըստ ադրբեջանական APA գործակալության` ասել է Էրդողանը։