«Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր և բարեկամ». ԱՄՆ դեսպան

Մեկ տարի առաջ Հայաստան ժամանեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ սկսելով իր պաշտոնավարումը որպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպան։ Այս առիթով ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեսանյութ է հրապարակել։ 

Նշվում է, որ տարին լի էր մարտահրավերներով, սակայն այն առանձնացել է նաև առավել ամուր կապերի, նոր գործընկերությունների ձևավորման և ընդհանուր ժողովրդավարական արժեքների ուղղությամբ առաջընթացով։

Տեսանյութում ամփոփվել են դեսպանի խոհերն ու մտորումները Հայաստանում մինչ այժմ ապրած հիշարժան պահերի, հայ-ամերիկյան ամուր փոխգործակցության և տևական խաղաղության հասնելու հույսերի մասին։

«Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր և բարեկամ։ Իմ ամենօրյա աշխատանքը միտված է օգնելու Հայաստանին կերտել իր բարօրությունը՝ որպես աշխարհի ժողովրդավար պետությունների համայնքի ամուր ու անկախ անդամ»,- ասել է Քվինը։