Իմ՝ ոչ երեւանցու կարծիքը. Արամ Աբրահամյան

Իմ՝ ոչ երեւանցու կարծիքը. Արամ Աբրահամյան
Իմ՝ ոչ երեւանցու կարծիքը. Արամ Աբրահամյան

Արդեն գրել եմ, որ Երեւանի բնակիչ չեմ եւ չեմ մասնակցելու կիրակի օրը կայանալիք ընտրություններին: Բայց քանի որ այս ընտրությունները քաղաքական են (եւ դրա հետ, կարծես թե, ոչ ոք լրջորեն չի վիճում), ուզում եմ, ավանդույթի համաձայն, հայտնել իմ դիրքորոշումը. եթե ես քվեարկելու իրավունք ունենայի, ապա ձայնս կտայի ՀԱԿ-ի ցուցակին:

Այնպես չէ, որ հիացած եմ այդ կուսակցության, նախկինում՝ դաշինքի գործունեությամբ: Ինչպես հայաստանյան գրեթե բոլոր կուսակցություններում, այստեղ էլ կան բոլշեւիկյան հավատաքննության եւ առաջնորդի անձի պաշտամունքի տարրեր: Բայց երբ քաղաքացին գնում է ընտրությունների, նա պետք է առաջնորդվի ոչ թե ինչ-որ ժամանակավոր, մակերեսային երեւույթներով, այլ սկզբունքներով, գաղափարներով: Հենց դրանից ելնելով էլ ես, որպես քաղաքացի, նախագահական ընտրություններում համակրում էի Բագրատյանին, իսկ հիմա՝ ՀԱԿ-ին: Կարեւոր չէ, թե ով այս պահին որ «գծի մեջ է»՝ դրանք մարտավարական հարցեր են, որոնք կարող են փոխվել: Էականը այն ուղղությունն է, որը, իր բոլոր սխալներով եւ շեղումներով, ընտրում են այս միջավայրից դուրս եկած գործիչները: Իսկ այդ ուղղությունն է ազատ շուկան, ժողովրդավարությունը եւ ազգային հարցերում պրագմատիզմը: Որքան կարող եմ դատել հարցազրույցներից, նույն արժեքներն են դավանում ՀԱԿ-ի ցուցակում առաջադրված երիտասարդները: (Հեղափոխական հռետորաբանությունը ես վերագրում եմ, այսպես ասած, «ձախության մանկական հիվանդությանը»): 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/05/03/239038/