Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը

«Ազատություն» – Բաքվում այսօր շարունակվում է ցեղասպանության համար մեղադրվող, Հակարիի կամրջից հուլիսի վերջին առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ զինվորական դատարանում 70-ամյա տղամարդը ցուցմունք է տվել ու կրկին հերքել իրեն վերագրվող մեղադրանքները։

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Խաչատրյանը պնդել է, թե արցախցիներին որպես Լեսնոյ հայտնի՝ ադրբեջանական անվամբ Մեշալի գյուղում տեղի ունեցած իրադարձությունների համար մեղավոր են «Հայաստանից ու արտասահմանից եկածները, որոնք Դաշնակցության անդամ են եղել»։

Նախորդ օրը Բաքվի ռազմական դատարանը հրապարակեց Խաչատրյանի գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Ցուցմունք տվեցին Բաքվի կողմից տուժող ներկայացող քաղաքացիները։ Ըստ «Ազատության» ադրբեջանական ծառայության՝ նրանք դատարանից պահանջում են Խաչատրյանին ցմահ ազատազրկման դատապարտել։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: