Հայաստանը կանդամակցի Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեին /IBbY/

Հայաստանը կանդամակցի Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեին /IBbY/
Հայաստանը կանդամակցի Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեին /IBbY/

Երեւանը 2012 գրքի համշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարությունների շրջանակում հայկական կողմի հրավերով Հայաստան կայցելի IBbY-ի գործադիր տնօրեն Լիզ Փեյջը, ով պաշտոնապես կհայտարարի Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեին Հայաստանի անդամակցության մասին:
Ինչպես հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության կայքը, դա որոշվել է մարտի 19-22-ին Իտալիայի Բոլոնիա քաղաքում կայացած մանկական գրքի միջազգային ամենամյա ցուցահանդեսի ընթացքում:

Հայկական տաղավարում ներկայացվել են Հայաստանում տպագրված շուրջ 250 անուն մանկական գիրք և գրքերի ձևավորումներ: Ցուցահանդեսի շրջանակներում հայկական պատվիրակությունը նաեւ հանդիպում է ունեցել Բոլոնիայի համալսարանի հայկական մշակույթի ամբիոնի պատասխանատուների հետ:

© Medialab.am