Իսրայելի վարչապետը երկրում առաջինն է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Israeli Prime Minister Benjamin Netanyahu receives a coronavirus disease (COVID-19) vaccine at Sheba Medical Center in Ramat Gan, Israel on Saturday, Dec. 19, 2020. (Amir Cohen/Pool via AP)

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրում առաջինն է ուղիղ եթերում պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС-ը։ Նա պատվաստվել է ամերիկյան Pfizer ընկերության պատվաստանյութով։

Վարչապետի պատվաստվելու արարողությունը հեռարձակվել է ուղիղ եթերով, որպեսզի այդպիսով մեծանա հանրային հետաքրքրությունը և կարևորվի պատվատվելու անհրաժեշտությունը։

Վարչապետից հետո պատվաստվել է երկրի առողջապահության նախարարը։