Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկվել է ՀՀ դրոշի գույներով՝ ի նշան համաճարակի դեմ պայքարի

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Թբիլիսիի իմ գործընկեր, փոխքաղաքապետ Սոֆիո Խունտսարիան տեղեկացնում է, որ Թբիլիսիի հեռուստաաշտարակը այս օրերին ներկվել է Հայաստանի պետական դրոշի գույներով։

«Այս պայքարում մենք ձեզ հետ ենք։ Միասին կհաղթահարենք համաճարակը», – այսպիսի ուղերձ է հղում բարեկամ Վրաստանը։

Շնորհակալ եմ, թանկագին Սոֆիո, միասին մենք ուժեղ ենք, ամեն ինչ լա՛վ կլինի»,- գրել է Տիգրան Վիրաբյանը։