Պատերազմի, հակամարտության ժամանակ գաղտնապահության մասին. Արտակ Զեյնալյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը անդրադարձել է անվտանգությանն ու գաղտնապահությանը: Նա գրում է.

«Պատերազմի, հակամարտության ժամանակ գաղտնապահության մասին

Սիրելիներս, հարգելիներս.

Պատերազմի, հակամարտության ժամանակ տեղեկատվությունը, ինֆորմացիան զենք է, դրա կիրառումը մարտարվեստ է՝ ռառմագիտություն, իսկ դա մասնագիտություն է, պահանջում է կրթություն։

Լուսանկարը, տեսանյութը, որը հրապարակում եք՝ սեփական հիացմունքը, ոգևորութունը հայրենակինեի հետ կիսվելու համար, պարունակում է հակառակորդի համար օգտակար, պիտանի ինֆորմացիա, հետևաբար, մեզ համար՝ վտանգավոր։
… պատերազմը խնջույք, խրախճանք չէ, հրթիռների արձակումն էլ՝ հրավառություն, սայլուտ։

Դադարեցրեք տեսագրել, ռազմական օբյեկտներ լուսանկարել ու համացանց տեղադրելը, դա մեզ թուլացնում, խոցելի է դարձնում. հաղթելու համար լրջանալ է պետք։

Ահավասիկ՝ այս լուսանկարը. դրա հատկանիշներով հակառակորդը բացահայտել է հայ դիպուկահարի աշխարհագրական դիրքը»։