ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում է Օվերն-Ռոն-Ալպ շրջանի և Սյունիքի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում է Տաթևի վանքում Օվերն-Ռոն-Ալպ շրջանի և Սյունիքի մարզի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել «Թվիթեր»-ի իր էջում։ 

«Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում է Տաթևի վանքում Օվերն-Ռոն-Ալպ շրջանի և Սյունիքի մարզի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը՝ ուղղված մասնավորապես տնտեսական զարգացմանը, գյուղատնտեսության, մասնագիտական կրթության, առողջապահության և Ֆրանկոֆոնիայի ոլորտներին»,- նշված է հաղորդագրության մեջ։