ԱՄՆ-ից «Qatar Airways»-ի ամենաէժան չվերթը Վաշինգոտնից Երևան թռիչքն է

Ամերիկայի Միացյալ Նահանգներից «Qatar Airways»-ի ամենաէժան չվերթը Վաշինգոտից Երևան թռիչքն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Business Insider»-ը: 

«Qatar Airways»-ը ներկայացրել է ամրագրումների իր նոր քաղաքականությունը՝ նպատակ ունենալով վստահություն ներշնչել ճանապարհորդողներին, որոնք գրեթե 2 ամիս կարանտինի մեջ են եղել:

Ավիաընկերության մամուլի հաղորդագրության համաձայն՝ հաճախորդները թռիչքների՝ արդեն կատարած ամրագրումներում կարող են անվճար կատարել անսահմանափակ փոփոխություններ: Օրվա, ուղղության, մեկնման՝ ելքի վայրի փոփոխությունները կարելի է անվճար կատարել, եթե ամրագրումներն արվեն մինչև սեպտեմբերի 30-ը:

«Գուգլ թռիչքներ»-ում որոնումը նյութը պատրաստելու ժամանակ ցույց է տվել, որ այդ պահից մինչև սեպտեմբեր ԱՄՆ-ից «Qatar Airways»-ի թռիչքների ամենաէժան տարբերակը Վաշինգտոնից Երևան հետադարձ թռիչքն է՝ 494 դոլարով:

Ինչպես մեկնման, այնպես էլ ժամանման քաղաքները կարող են փոխվել, սակայն առաջինը պետք է լինի նույն երկրում, երկրորդը՝ սկզբնական նշված քաղաքից 5000 մղոնի սահմաններում: Մեկնման քաղաքը կարող է փոխվել ԱՄՆ ցանկացած քաղաքով՝ օրինակ Լոս Անջելեսով, Բոստոնով, Նյու Յորքով, իսկ ժամանման քաղաքը պետք է լինի Հայաստանի մայրաքաղաք Երևանից 5000 մղոն հեռավորության սահմանում, օրինակ այն կարող է լինել Սինգապուրը, Լոնդոնը, Փարիզը, Հոնգկոնգը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։