Ընտրությունների արդյունքները որոշ համայնքների ղեկավարների համար պետք է ազդանշան լինեն իրենց հետագա պաշտոնավարումը շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ. Արսեն Թորոսյան

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորի թեկնածու, կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները որոշ համայնքապետերի համար, որոնք հատկապես ընդգրկված են եղել տարբեր քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում, պետք է ազդանշան լինեն իրենց հետագա պաշտոնավարումը շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ»։