Ստեփանակերտում կան բազմաթիվ չպայթած զենք զինամթերքներ, իրականացվում են վնասազերծման աշխատանքներ

Հարգելի հայրենակիցներ.

Վերջին օրերի հրթիռակոծությունից հետո, մայրաքաղաքում դեռևս կան բազմաթիվ չպայթած զենք զինամթերքներ:

ԱՀ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն իրականացնում են վնասազերծման աշխատանքներ:

Պայթյուն լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել:

Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: