Դոմբասում սրվում է իրավիճակը, որից կարող են մեր թշնամիները ևս օգտվել․ Վահե Գասպարյան․ Factor.am

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Վահե Գասպարյան ստեղծված իրավիճակում նոր պատերազմի հավանականություն է տեսնում։ Factor.am-ի փոխանցմամբ՝ այսօր հրավիրված ասուլիսում նա անդրադարձավ, մասնավորապես, Ադրբեջանում մեկնարկող լայնածավալ զորավարժություններին։

«Անշուշտ, վտանգ կա։ Ադրբեջանը հայտարարել է լայնածավալ զորավարժություների մասին մարտի 18-ից սկսած, մենք տեսնում ենք, որ այսօր Դոմբասում է սրվում իրավիճակը, որից կարող են մեր թշնամիները ևս օգտվել, քանի որ Ռուսաստանը կարող է շեղվել այդ ուղղությամբ։

Առանց այն էլ Ռուսաստանը, կարծես, պատրաստակամություն չի ցուցաբերում մեր մեջքին կանգնելու։ Այնպես որ՝ վիճակն օրհասական է, պատերազմը դեռ չի ավարտվել։ Եթե դուք տանը մնաք, վաղը մյուս օրը կրկին ձեր զավակներին կուղարկեք պատերազմ, այս անգամ՝ Սյունիքի համար, և շատ վատ կլինի»,- ասաց Գասպարյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։