Բաքուն մեղադրում է հայկական կողմին Դադիվանքից մշակութային արժեքներ տեղափոխելու մեջ

Բաքուն հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից որմնանկարներ, խաչքարեր և այլ մշակութային արժեքներ Հայաստան տեղափոխելու մեջ։

Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևայի խոսքով՝ Դադիվանքից հանված որմնանկարների և խաչքարերի վերաբերյալ տեղեկությունները 2025 թվականի հոկտեմբերին փոխանցվել են Ինտերպոլին և ներառվել «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում։

Նրա պնդմամբ՝ 2020 թվականի պատերազմից հետո Քելբաջարից հայկական ուժերի հեռանալու ժամանակ Դադիվանքից Հայաստան են տեղափոխվել խաչեր ու զանգեր, իսկ որոշ որմնանկարներ՝ հանվել պատերից։ Հաջիևան նաև քննադատել է վանական համալիրում հայկական կողմի իրականացրած վերականգնողական աշխատանքները։

Հայտարարությունը հնչում է Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության շուրջ նոր վեճի ֆոնին։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Գանձասարն ու Դադիվանքը օտարերկրյա դիվանագետներին ներկայացրել էր որպես Կովկասյան Աղվանքի ժառանգություն։