Էրդողանը հայտնել է, որ ինքը և կինը վարակվել են կորոնավիրուսով

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Էրդողանը հայտարարել է, որ ինքը և կինը վարակվել են կորոնավիրուով: Այդ մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահի տելեգրամի ալիքը:

«Ես և կինս թույլ վիրուսային նշաններից հետո կորոնավիրուսի թեստ ենք հանձնել, որի պատասխանը դրական է: Բարեբախտաբար, հիվանդությունը թեթև է անցնում: Բժիշկները մեզ ասացին, որ վարակվել ենք կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով:

Տանն ենք, աշխատանքը կկազմակերպենք հեռավար», -հայտնում է թուրք նախագահը տելեգրամի իր ալիքում: