ԵՄ-ն ու ԱՀԿ-ն կօժանդակեն Հայաստանին ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումների իրականացման գործընթացի բոլոր փուլերում

Եվրոպական միությունն աջակցում է Արևելյան գործընկերության վեց երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ԱՀԿ-ի կատարած աշխատանքին՝ տրամադրվելով 40 միլիոն եվրոյի աջակցություն։

Ծրագրի նպատակն է ապահովել ՔՈՎԻԴ19-ի դեմ պատվաստման արդյունավետ և անվտանգ իրականացումը և լրացնել ազգային առողջապահական համակարգերի հզորացմանն ուղղված տարածաշրջանային նախաձեռնությունները:

Աջակցության շրջանակում, ԱՀԿ-ն կօժանդակի Հայաստանին ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումների իրականացման գործընթացի բոլոր փուլերում՝ նախապատրաստում, բաշխում և մոնիտորինգ։