Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ծիրանով բեռնված բեռնատարներին անվճար կայանտեղի է տրամադրվել Սանկտ Պետերբուրգում․ Իվետա Տոնոյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը տեղեկացնում է․

«Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ծիրանով բեռնված բեռնատարներին անվճար կայանտեղի է տրամադրվել և վաճառք իրականացնելու հնարավորություն է տրվել Սանկտ Պետերբուրգում։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին օրերի իրադարձությունները մեծապես ազդել են այն ամենի վրա ինչ կատարվում է ոչ միայն այդ երկրներում, այլև դրանց սահմաններից դուրս:

Դժբախտաբար, դա ազդել է նաև Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի որոշ մեծածախ շուկաների վրա: Ըստ դիտորդների և ականատեսների՝ կեսգիշերին մի շարք առևտրային բազաներից հանվել են հայկական ապրանքներով բեռնատարներ: Շատ մատակարարներ մատնանշել են իբր թե ապրանքի փչացած լինելու և հետագայում դրանք վաճառելու անհնարինության հանգամանքը, ինչը, անկասկած, կարող է ազդել բազմաթիվ ընտանիքների բարեկեցության վրա: Ռուսաստաբնակ մեր հայրենակիցները դիմել են LeoMall առևտրի կենտրոնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանին, կապ հաստատել զանգվածային լրատվամիջոցների հետ, նաև տարածել տեղեկատվություն համացանցում:

Այդ քայլերից հետո Գագիկ Ծառուկյանը Սանկտ Պետերբուրգի Պլանեռնայա տ.59 հասցեում գտնվող LeoMall առևտրի կենտրոնի կառավարիչների հետ քննարկել է անհատույց հիմունքներով առևտրի կազմակերպումը, առևտրի համալիրի ներսում բոլոր հայ մատակարարներին տեղ տրամադրելու հարցը՝ շուկաներից արտահանվող բոլոր ապրանքների վաճառքի համար, նաև ապրանքով լի բեռնատարները առևտրի համալիրի կայանատեղի տեղափոխելու հնարավորությունը՝ ապահովելու հայկական գյուղատնտեսական արտադրանքի անվտանգությունն ու հետագա վաճառքը:

Գագիկ Ծառուկյանը նաև հանձնարարել է, որ ազգամիջյան հողի վրա անգամ թեթև ագրեսիայի կամ սադրանքների դեպքում անհապաղ կապ հաստատեն Ռուսաստանի Դաշնության և Սանկտ Պետերբուրգի Ռուսաստանի հայերի միության իրավապահ մարմինների հետ՝ փոխգործակցության համար և տեղեկացնել Սանկտ Պետերբուրգի գործադիր իշխանություններին՝ պարզելու բոլոր հանգամանքները և օգնության հնարավոր տարբերակները: Կապ հաստատելու համար ՌԴ մեր հայրենակիցները կարող են զանգահարել +7 (965) 756 17 55 հեռախոսահամարով, ք. Սանկտ Պետերբուրգ, Պլաներնայա փողոց, տ. 59 , LeoMall առևտրի կենտրոն»: