Արարատյան դաշտում խաղողի վազը արդեն ծաղկել է. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է մայիսի 22-28-ն իրականացված ագրոօդերևութաբանական դիտարկումների արդյունքները:

Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։

Արարատյան դաշտում խաղողի վազը ծաղկել է, մնացած հովտային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի կաթնային հասունացումը։

Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը հասկակալել է, շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, առաջացել են բանջարանոցային մշակաբույսերի և կարտոֆիլի կողային ընձյուղները։

Լեռնային շրջաններում հնդավորների ծաղկումն ավարտվել է, աշնանացան ցորենը գտնվել է հանգուցային արմատների և ծեղացողունի առաջացման, իսկ գարնանացան գարին՝ երրորդ տերևի փուլերում։