Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 824 նոր դեպք. Aliq.ge

Դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 824 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 209 462 է:  Այս մասին փոխանցում է aliq.ge-ն։

Կիրակի օրը Վրաստանում իրականացվել է համեմատաբար ավելի քիչ՝ շուրջ 5000 թեստավորում: Աշխատանքային օրերին իրականացվում է ավելի քան 20 հազար թեստ: Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 4227 պացիենտ, ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 184 668 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 46 մարդ, ընդհանուր՝ 2140:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։