Բաքուն քննադատել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի՝ Սենատում հնչեցրած ելույթին։

«Ֆրանսիացի նախարարի կողմից «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպման օգտագործումը՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածք հանդիսացող Ղարաբաղի տարածաշրջանին անդրադառնալիս, անընդունելի է։ Մենք խստորեն դատապարտում ենք նման սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը իր տարածքների նկատմամբ, ինչպես նաև նրա մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը»,- նշվում է հայտարարության մեջ։