Մյասնիկյան պողոտայում ժամանակավորապես կարգավորվող լուսացույց է տեղադրվել

Մյասնիկյան պողոտայում ժամանակավորապես կարգավորվող լուսացույց է տեղադրվել
Մյասնիկյան պողոտայում ժամանակավորապես կարգավորվող լուսացույց է տեղադրվել

Արդեն գործում է Մյասնիկյան պողոտայի կարգավորվող լուսացույցը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջը։

«Վարորդներին խնդրում ենք լինել ուշադիր։ Լուսացույցը կարգավորելու է երթևեկությունը միայն հետիոտնի պահանջի՝ կոճակը սեղմելու դեպքում։ Մնացած ժամանակ ավտոմեքենաների համար լինելու է կանաչ լույս։

Լրացուցիչ տեղեկացնենք, որ լուսացույցը այս վայրի համար ժամանակավոր լուծում է, այստեղ նախատեսվում է կառուցել վերգետնյա անցում»,- նշվում է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։