ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այցելել է Տավուշի մարզ

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը,  փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, գործադիր կոմիտեի անդամ Աննա Թադևոսյանը, ՀՀ ԱԺպատգամավոր Վահե Ղալումյանն այցելել են Բերդ համայնքի Պառավաքար, Ներքին Կարմիր Աղբյուր,Այգեձոր գյուղեր՝ ծանոթանալու համայնքի խաղադաշտերի ներկա վիճակին և առկա խնդիրներին:

«Ցանկությունը շատ մեծ է, որ Բերդի տարաշրջանի բոլոր համայնքներն ունենան ֆուտբոլ խաղալու տեղ: Անելու ենք հնարավորին ամեն բան, որ երեխաներն ունենան այդ հնարավորությունը»,- ասել է Մելիքբեկյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեկ տավա ընթացքում 51 փոքրմարզադաշտ է կառուցել մարզերում: ՀՖՖ-ն նպատակ ունի մինչև 2025 թվականը Հայաստանի ամբողջտարածքում կառուցել 300 փոքր մարզադաշտ արհեստական խոտածածկով:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։