Կենդանաբանական այգին տարիներ ի վեր դարձել է որոշակի քաղաքական դիվիդենտներ հավաքելու թեմա. Ռուբեն Խաչատրյան

Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնից ազատման դիմում ներկայացրած Ռուբեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ այգու կենդանիների վրա շների հարձակումների առումով չի բացառում մարդկային գործոնը:

«Անընդմեջ այդ կենդանիների հանկարծամահ լինելը կամ որոշ կենդանիների մահացության դեպքերը, որոնք կապված էին հիվանդության կամ ծերության հետ, շահարկվում էին որպես տնօրենի վատ աշխատանք»,- ասաց  Ռուբեն Խաչատրյանն ի պատասխան հարցի, թե ինչ նկատի ուներ դա ասելով. ապա հավելեց. «Հուսով եմ, որ էս միջադեպը վերջնական առիթ կհանդիսանա, որ այգին իր շուրջ ունենա պարիսպ, եթե նույնիսկ դա կարժենա իմ հրաժարականը»:

«Կենդանաբանական այգին տարիներ ի վեր դարձել է որոշակի քաղաքական դիվիդենտներ հավաքելու թեմա՝ տարբեր կուսակցությունների համար, տարբեր ժամանակահատվածներում՝ կլինեն դրանք ընտրությունների ժամանակ, կամ դրանից հետո»,- նկատեց նա: Իսկ այգու հետ կապված իր առաջիկա անելիքները Խարատրյանը կպարզի երկուշաբթի, երբ կխոսի քաղաքապետի հետ։ Նա մտադիր է, անկախ պաշտոնից, համագործակցել քաղաքային իշխանությունների և այգու ղեկավարության հետ. «Ես միշտ լինելու եմ այգու կողքին»: 

Աղբյուրը՝ Factor.am