Անչափ հուզիչ էին բոլորիդ խոսքերը․ Ծիծեռնակաբերդի լուսային ձևավորման նախագծի հեղինակներ

«Անչափ հուզիչ և պարտավորեցնող էին բոլորիդ խոսքերն ու մեկնաբանությունները։ Շնորհակալ ենք մեր թիմի կատարած աշխատանքը գնահատելու համար»,- Ֆեյսբուքի էջում գրել են Ծիծեռնակաբերդի լուսային ձևավորման նախագծի հեղինակները։

«Մենք կցանկանայինք տեսնել Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի լուսավառ ոգեկոչման րոպեն ձեր աչքերով։ Խնդրում ենք ձեր բաց հրապարակումներում նշել մեր էջը կամ օգտագործել #c_squared հեշթեգը, իսկ մենք հեղինակային իրավունքները պահելով նկարները կտեղադրենք մեր էջում»,- նշված է գրառման մեջ։

Անչափ հուզիչ և պարտավորեցնող էին բոլորիդ խոսքերն ու մեկնաբանությունները։ Շնորհակալ ենք մեր թիմի կատարած աշխատանքը…

Gepostet von C-squared am Samstag, 25. April 2020