Գրին քարտի խաղարկությունը մեկնարկել է

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են․

«Մեկնարկել է Գրին քարտի կամ բազմազանության վիզաների 2023թ․ խաղարկությունը, որին մասնակցելու համար հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 9-ը պետք է գրանցվել https://dvprogram/state.gov կայքում։

Գրանցումը կատարվում է ՄԻԱՅՆ այս կայքում։

Հիշե՛ք նաև, որ խաղարկությանը գրանցվելու համար որևէ վճարում չի պահանջվում»։