Հոգեբանը՝ անչափահասներին բռնաբարելու պատճառների մասին

Հոգեբանը՝ անչափահասներին բռնաբարելու պատճառների մասին
Հոգեբանը՝ անչափահասներին բռնաբարելու պատճառների մասին

Հայաստանում աճել են անչափահասներին սեռական բռնության ենթարկելու դեպքերը: Ոստիկանության հրապարակած տվյալներով, այս տարի անչափահասների նկատմամբ բռնության 108 դեպք է գրանցվել` նախորդ տարվա 83-ի փոխարեն: Եթե անցած տարի 83-ից 33-ն է եղել սեռական բնույթի, ապա այս տարի 108-ից 43-ը:

Հոգեբան Կարինե Նալչաջյանը անչափահասների բռնաբարությունների դեպքերի աճը պայմանավորում է հասարակության մեջ ագրեսիվության բարձրացմամբ. «Մեր հասարակության մեջ միջանձնային ագրեսիվությունը բավականին բարձր է, անհանդուրժողականությունը շատ է, փոխադարձ զիջում չկա: Եթե ագրեսիվ վարքը դառնում է արդյունավետ, մարդիկ ձգտում են դառնալ ագրեսիվ: Բռնության ենթարկելը, նույն սեռական բնույթի ագրեսիան դառնում է ցանկալի վարքի նմուշ, դրան նպաստում են այն ֆիլմերը, որոնք մարդիկ նայում են: Կյանքի սեռական կողմը դարձել է շատ հրապարակային, մատչելի, սեռականությունը եկել է զուտ սիրո կապերին փոխարինելու: Այն մարդիկ, որոնք այսօրվա ագրեսորներն են, արդեն սեռական ագրեսիայի տարբեր պատկերներ ներկայացնող ֆիլմերի, ժուռնալների, դրանց ազդեցության տակ ձեւավորված մարդկանց սերունդն է»:Կարդալ ավելին