Կենսաթոշակառուները և նպաստառուները վճարումներն անկանխիկ կատարելու դեպքում կստանան 10 % հետվճար

Կառավարությունը այսօրվա նիստում հաստատել է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը:

Հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուները և նպաստառուները վճարումներն անկանխիկ ձևով կատարելու դեպքում հաջորդ ամիս անկանխիկ գործարքների հանրագումարից կստանան 10 % հետվճար, որը չի կարող գերազանցել 5000 դրամը: